Karevorinfo  Իրադարձություններ  136

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն Իրանի հրավերով Թեհրանում են

12:40 երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն Իրանի հրավերով Թեհրանում են

«Թալիբան» շարժման քաղաքական պատվիրակությունը՝ Աբդուլ Ղանի Բարադարի ղեկավարությամբ այսօր առավոտյան ժամանել է Թեհրան։ Այս մասին, Irna գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Վերջինս նշել է, որ պատվիրակությունը Իրանի իշխանությունների հետ քննարկելու է Աֆղանստանում խաղաղության գործընթացը։

«Նրանք կքննարկեն Աֆղանստանում խաղաղության գործընթացն ու դրան առնչվող հարցեր»,- ավելացրել է Խաթիբզադեն։

Խաթիբզադեն շեշտել է, որ «Թալիբների» պատվիրակության այցը Իրանի արտգործնախարարության հրավերով է կայացել։ Վերջինս ավելացրել է, որ Թեհրանում գտնվելու ընթացքում շարժման ներկայացուցիչնրը կհանդիպեն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ու Աֆղանստանի հարցերով Իրանի պաշտոնական ներկայացուցչի հետ։

Տաթև Ֆռանգյան