Karevorinfo  Իրադարձություններ  225

Փորձում են «լվանալ ռուսների ուղեղները»․ Պուտինը՝ Գելենջիկում իր պալատի մասին

19:05 երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
Փորձում են «լվանալ ռուսների ուղեղները»․ Պուտինը՝ Գելենջիկում իր պալատի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գելենջիկում իր պալատի մասին հետաքննությունն ու իրեն վերագրվող ունեցվածքը չեն պատկանում ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հարազատներին, գրում է ՏԱՍՍ-ը։

Մեծ աղմուկ բարձրացրած այս տեսանյութին Պուտինը անդրադարձել է ՌԴ-ում գրանցված բողոքի ցույցերից 2 օր անց՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Այն, ինչ հիշատակվում է այդ ֆիլմում, երբեք չի պատկանել ինձ կամ իմ հարազատներին, դա սուտ է», – ասել է Պուտինը՝ հավելելով, թե ժամանակ չուներ ամբողջությամբ դիտել իր մասին Նավալնիի հեղինակած ֆիլմը, սակայն որոշ տեսագրություններ նայել է, որոնք իրեն իր օգնականներն են փոխանցել։

ՌԴ  ղեկավարը կարծում է, որ Գելենջիկում իր պալատի մասին լուրերով փորձում են «լվանալ ռուսների ուղեղները»։

«Այս տեղեկությունն արդեն 10 տարի է շրջանառվում է։ Իսկ հիմա հարմար առիթով ամեն բան համակցել են ու որոշել են այդ բոլոր նյութերով լվանալ մեր քաղաքացիների ուղեղները, համացանցում տարածել են ինչ-որ ֆիլմեր»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան