«Ռոսսելխոզնադզորն» ու Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությունը հունվարի 26-ին կքննարկեն ՌԴ ադրբեջանական լոլիկի մատակարարման հարցը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հունվարի 26-ին բանակցություններ կանցկացվեն «Ռոսսելխոզնադզոր»-ի և Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության միջև, որի ընթացքում կողմերը քննարկելու են Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի մատակարարման հետ կապված խնդիրները:
Ավելի վաղ ՌԴ «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Ադրբեջանից լոլիկի ներմուծումը ՌԴ, քանի որ դրանց խմբաքանակում հայտնաբերվել էին վնասատուներ։ Վարակված լոլիկ էր հայտնաբերվել 5 ձեռնարկություններ արտադրանքում։ Այժմ ՌԴ լոլիկ ներկրելու թույլտվություն ունեն ադրբեջանական 33 ձեռնարկատերեր։
Տաթև Ֆռանգյան