Karevorinfo  Իրադարձություններ  276

Կոնդ՝ հին թաղամա՞ս, թե՞ դրա իմիտացիա. ինչպես պահպանել միջավայրն ու ակնկալել մեծ ներդրումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:05 կիրակի, 24 հունվարի, 2021 թ.
Կոնդ՝ հին թաղամա՞ս, թե՞ դրա իմիտացիա. ինչպես պահպանել միջավայրն ու ակնկալել մեծ ներդրումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու Քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այն համոզման է, որ Կոնդի միջավայրը պահպանել, միաժամանակ մեծ ներդրումներ անել ու սեղմ ժամանակահատվածում շահույթ ակնկալել գրեթե անհնար է։ Նրա խոսքով՝ եթե Կոնդում ռեստավրացիան արվի միջավայրը պահպանելու գնով, կնշանակի, որ նոր մակերեսներ չպետք է ավելանան, իսկ դա ներդրողի համար խնդրահարույց կարող է լինել։ Ճարտարապետի խոսքով՝ հնարավոր տարբերակ է որոշ շենքերի բարձրացումը մեկ-երկու հարկով, որպեսզի ներդրողը կարողանա ստանալ իրեն հետաքրքրող լրացուցիչ մակերեսը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց «Հին Երևան» ծրագիրը, որի շրջանակում ստեղծվեցին նոր կառույցներ՝ հնի իմիտացմամբ։ Նա տեսակետ է հայտնում, որ ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման ժամկետները պետք է այնպես սահմանել, որպեսզի մասնագետները հասցնեն մանրակրկիտ աշխատել։
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամԴավիթ Ստեփանյանը վստահ է՝ Կոնդի արդիականացումն ու պահպանումը կարող է իրականություն դառնալ մանր ներդրումների շնորհիվ։ Նա կարծում է, որ Կոնդի ճանապարհների կանոնակարգումն ու թաղամասի ընդհանուր տեսքի պահպանումը համատեղելն անհնար է։ Դավիթ Ստեփանյանը շեշտում է՝ երբ մեծ ներդրումներ են իրականացնում, տվյալ միջավայրը սկսվում է փոխվել,նաև հիշեցնում է՝ դրա ականատեսն արդեն եղել ենք Ֆիրդուսիում։

Մեր զրուցակիցը նկատում է՝ մրցույթին առնչվող հայտարարության մեջ նշված է Կոնդ թաղամասի վերակենդանացման մասին, այնինչ Կոնդն արդեն իսկ կենդանի, ինքնատիպ միջավայր է. կարևորը այն չխաթարելն է։ Այս օրերին ճարտարապետներն ու այլ մասնագետներ պարբերաբար խոսում են այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը պետք է դուրս գա թմբիրից և անմասն չմնա Կոնդի հետ կապված ցանկացած որոշումից։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, սակայն, մեզ հետ զրույցում նկատում է, որ այս փուլում բոլոր հարցերի հասցեատերը կառավարությունն է, փոխվարչապետի գրասենյակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան