Karevorinfo  Իրադարձություններ  292

Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

22:40 ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել  Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։  Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։