Karevorinfo  Իրադարձություններ  218

Կարմիր շուկայից Շուշի ուղևորվող ադրբեջանական բեռնատարները վթարի են ենթարկվել․ ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել

22:20 ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Կարմիր շուկայից Շուշի ուղևորվող ադրբեջանական բեռնատարները վթարի են ենթարկվել․ ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Պերեպելկինը հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ԼՂ-ում ռազմական գործողությունների ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։

Հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել։ Վերջինս տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով ուղեկցել են Ադրեջանի Զինված ուժերի մեկ ավտոշարասյուն դեպի Քաշաթաղի շրջանի Հակ գյուղ ու հետ։ Հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել ադրբեջանական կողմից բեռնատար մեքենաների շարասյանը, որոնք շինանյութերով բեռնված Կարմիր շուկայից ընթացել են դեպի Շուշի և  ճանապարհների սառած լինելու պատճառով վթարի ենթարկվել։ Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխում դրանց նշանակման վայր։

Նաև տեղեկացվում է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ, շարունակում են որոնել զոհված զինծառայողների մարմինները Հադրութի, Լաչինի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում:

Տաթև Ֆռանգյան