Karevorinfo  Իրադարձություններ  223

Ալեքսեյ Նավալնիի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել․ DW

19:55 ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Ալեքսեյ Նավալնիի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել․ DW

Ողջ Ռուսաստանում հանգստյան օրերին պլանավորվում են իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ցույցեր՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որին ձերբակալել էին հունվարի 17-ին Գերմանիայից հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո։

DW-ի ռուսական ծառայության հետ զրույցում Նավալնիի փաստաբանը հայտնել է, որ վերջինիս մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել։

«Ինչպես հասկանում եմ, նա, ըստ էության, անցել է ֆիզիոթերապիայի բոլոր կուրսերը։ Այս պահին նա հատուկ բժշկական օգնության կարիք չունի։ Միայն նրա մոտ սկսվել են տեսողության հետ կապված խնդիրներ։ Հետևաբար, մենք կփորձենք հասնել ակնաբույժի կողմից զննության: Բայց դրանք դեռ մոտ ապագայի ծրագրեր են»,- ասել է փաստաբանը։

Հավելենք, որ պատիժների կատարման ՌԴ դաշնային ծառայությունը ցանկանում է հասնել «Իվ Ռոշեի» գործով ընդդիմադրի պայմանական ժամկետը իրականով փոխարինելուն։ Հիշեցնենք, որ Նավալնին կալանավորված է մինչև փետրվարի 15-ը։

Տաթև Ֆռանգյան