Karevorinfo  Իրադարձություններ  299

Երկու վտանգ եմ տեսնում՝ տաք պատերազմ և Հայաստանի՝ թրքական տարածքի վերածում․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:10 ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Երկու վտանգ եմ տեսնում՝ տաք պատերազմ և Հայաստանի՝ թրքական տարածքի վերածում․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

-Պարո՛ն Նավասարդյան, ինչպե՞ս է նայում Ռուսաստանը Թուրքիայի գործողություններին մեր տարածաշրջանում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք ՌԴ-ն համարում է, որ Անկարան գործընկեր է, որի հետ կարելի է լեզու գտնել՝ ինչպես Արցախի պատերազմում, Սիրիայում։

-Խանդ կա, իհարկե։ Ռուսաստանն ու Թուրքիան երբեք իրար բարեկամներ չեն կարող լինել։ Հիշե՛ք իմ խոսքը։

-Իսկ ի՞նչ կասեք պարբերական ջերմացումների մասին։

-Պարբերական ջերմացումները կապված են շահերի հետ՝ և՛ տնտեսական, և՛ ֆինանսական, և բոլորը, իմ խորին համոզմամբ, կրում են ժամանակավոր բնույթ։ Ռուսաստանը և Թուրքիան չեն կարող դառնալ ռազմաքաղաքական դաշնակիցներ, ինչպես նաև Ադրբեջանը չի կարող դառնալ։ Միակ երկիրը, որի վրա այս տարածաշրջանում Ռուսաստանը կարող է հույս դնել, Հայաստանն է։ Մենք պետք է կարողանանք դա Ռուսաստանին հասկացնել։ Այն, ինչ կատարվում է այստեղ՝ ես վերադառնում եմ Նախիջևանի միջանցքին, սա կործանարար է Հայաստանի համար։ Այդ բոլորը հեքիաթներ են, թե ճանապարհներ են բացվում։ Տեսեք՝ Ալիևը ոնց է ոգևորվել, թե Հայաստանին ճանապարհ են տալու Նախիջևանի և Ադրբեջանի վրայով՝ ՌԴ և Իրան հասնելու համար։

-Ինչո՞վ է կործանարար ճանապարհների ապաշրջափակումը։

-Կործանարար է նրանով, որ շրջափակվում է Հայաստանը։

-Թե՞ ապաշրջափակվում է Հայաստանը։

-Ո՛չ, շրջափակվում է։ Հարավը կտրում են Հայաստանից, Հայաստանի հարավում ստեղծվում է այն գիծը կամ աղեղը, որը կոչվում է թուրքական։

-Հայաստանի տարածքն է շարունակելու մնալ երկաթուղին կամ տրանսպորտային կապը դեպի Ադրբեջան։

-Սահմանի վրայով է դա անցնում։ Ալիևն ասաց, որ ճանապարհ, միջանցք են բացելու Սյունիքի միջոցով։

-«Միջանցք» բառ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկար։

-Գիտեք, Ադրբեջանի և Թուրքիայի միանալն իրար արդեն իսկ մահաբեր է Հայաստանի համար՝ այն, ինչին նրանք ձգտում էին ամբողջ կյանքում։ Սա Օսմանյան կայսրության երազանքների գագաթնակետն էր։ Այնպես որ՝ դա երբեք Հայաստանին չի բերի դիվիդենտ, բացի մեր տարածքային ամբողջականությունից մինչև պետականությանը վտանգ։

-Ասում եք՝ մահաբեր է։ 1990-ականներին, երբ Թուրքիան և Ադրբեջանը շրջափակեցին Հայաստանը, դա պատժամիջոց էր դիտվում մեր նկատմամբ, որպեսզի մենք տնտեսական վնասներ կրենք և հետագայում չկարողանանք Լեռնային Ղարաբաղը պահել։ Համաձա՞յն եք, որ դա պատժամիջոց էր։

-Եթե արգելափակում են քո ճանապարհները, արդեն դա շրջափակում է։

-Իսկ եթե բացվում են ճանապարհները, դա ի՞նչ է։

-Այս բարեկամների հետ նման ճանապարհի բացումը․․․ ես կարծում եմ՝ ավելի լավ է չբացվի։

-Իսկ կարելի՞ է նրանց հետ բարեկամություն չանել և նրանց տարածքով բեռներ տեղափոխել դեպի Ռուսաստան։

-Կարելի է չանել, ես կարծում եմ՝ բոլորովին այլ ճանապարհներով պետք է գնա Հայաստանը։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր չէ այսօր գտնել որևէ համակեցության կետեր։ Կարող է ժամանակ անցնի՝ 100 տարի, փոխվի ամեն ինչ։ Ես երկու վտանգ եմ տեսնում՝ կա՛մ տաք պատերազմ, որ հնարավոր է՝ ամեն րոպե լինի, կա՛մ ճանապարհների ապաշրջափակման դեպքում կսկսվի խաղաղության ամբողջ մի դարաշրջան, այդ դեպքում Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը կսարքեն թրքական տարածք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան