Karevorinfo  Իրադարձություններ  145

Իսրայելը նախազգուշացնում է․ զորավարժություններ կանցկացնի՝ միաժամանակ «պատերազմելով» Սիրիայի, Իրանի ու «Հըզբոլլահի» դեմ

20:25 ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Իսրայելը նախազգուշացնում է․ զորավարժություններ կանցկացնի՝ միաժամանակ «պատերազմելով»  Սիրիայի, Իրանի ու  «Հըզբոլլահի» դեմ

Իսրայելական բանակը պատրաստվում է ամռանը զանգվածային զորավարժություններ անցկացնել: Այս մասին հայտնում է Al Masdar News-ը՝ հղում կատարելով եբրայերենով լույս տեսնող «Մաարիվ» թերթին։ Թերթը գրում է, որ այս զորավարժություններով իսրայելական բանակը ցանկանում է հաղորդագրություն ուղարկել Սիրիային, «Հըզբոլլահ»-ին և Իրանին։

Զորավարժությունը, որը կտվի մի ամբողջ ամիս նկարագրվում է որպես , «պատերազմական մեծ մանևր»: Դրանց ժամանակ Իսրայելական բանակը պատերազմ կվարի միաժամանակ երեք ուղղություններով՝ հարավում՝ Գազայի հետ,  արևմուտքում՝ Իրանի հետ և  հյուսիսում՝ «Հըզբոլլահի» ու Սիրիայի հետ միասին՝ այսպիսով միաժամանակ հաղորդագրություն ուղարկելով «Հեզբոլլահին», Սիրիային ու Իրանին։

Տեղեկացվում է, որ հսկայածավալ զորավարժություններին կմասնակցեն բանակի գլխավոր հրամանատարությունը, ինչպես նաև ցամաքային, օդային և պահեստային ուժերի ղեկավարները, եթե մինչ զորավարժությունները երկրում իրականացվող կորոնավիրուսի դեմ պատվաստումները թողնեն իրենց ազդեցությունը։

Նշվում է, որ նման հսկայածավալ ռազմական մանևրի անցկացման նպատակը պատրաստ լինելն է երկրի վրա ցանկացած ռազմական հարձակման, այդ թվում նաև  բոլոր ճակատներից:

Տաթև Ֆռանգյան