Karevorinfo  Իրադարձություններ  140

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել

16:30 ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել

Ուրբաթ օրը՝ հունվարի 22-ին, ուժի մեջ է մտել Միջուկային զենքի արգելման մասին միջազգային պայմանագիրը։ Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում ընդունված այս առաջին միջազգային փաստաթուղթը կարևոր քայլ է դեպի «աշխարհ առանց միջուկային զենքի» ճանապարհին։ Այս մասին այսօր Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Ըստ նրա՝ պայմանագիրը դարձել է միջուկային զինաթափման խնդրի միջազգային մոտեցման հզոր ցուցադրում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն արգելում է այս տեսակի զենքերի մշակումը, փորձարկումը, պահեստավորումը, ձեռքբերումը, տեղափոխումը և օգտագործումը: Փաստաթուղթն ընդունվել է 2017-ի հուլիսին Նյու Յորքում ՝ աշխարհի 122 պետությունների աջակցությամբ: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 50 պետությունների կողմից վավերացումից 90 օր անց։ Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Հոնդուրասը դարձավ այն ընդունած 50-րդ երկիրը:

Տաթև Ֆռանգյան