Karevorinfo  Իրադարձություններ  114

ԵԽ-ն հակառուսական բանաձև է ընդունել Նավալնիի ձերբակալության առնչությամբ ու պահանջ ներկայացրել ԵՄ-ի դեմ

22:35 հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
ԵԽ-ն հակառուսական բանաձև է ընդունել Նավալնիի ձերբակալության առնչությամբ ու պահանջ ներկայացրել ԵՄ-ի դեմ

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության առնչությամբ՝ ԵՄ-ից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտին, ինչպես նաև խստացնել Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները. գրում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 581 պատգամավոր, դեմ՝ 50-ը, ձեռնպահ են մնացել 44-ը: Եվրախորհրդարանի՝ միջազգային հարցերով ընդունված բանաձևերը հռչակագրային բնույթ ունեն, և ոչ պարտադիր: Սակայն Եվրամիության մյուս ինստիտուտները պետք է հաշվի առնեն ԵԽ կարծիքը:

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին ու անդամ երկրներին վերանայել Ռուսաստանի հետ համագործակցությունը արտաքին քաղաքականության տարբեր հարթակներում», – ասվում է փաստաթղթում:

Նշենք, որ  Ալեքսեյ Նավալնիին ձերբակալվել էր Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում: Ընդդիմադիր գործիչը հայրենիք էր վերադարձել Բեռլինից, որտեղ բուժում էր ստանում: Նրան ձերբակալել են պայմանական ազատազրկման ժամկետները խախտելու համար:

Նշենք նաև, որ Գերմանիայի Նավարկության և հիդրոգրաֆիայի դաշնային գրասենյակը (BSH) վերջերս երկրի ջրերում «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման թույլտվություն է տվել:

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը անցնելու է Բալթիկ ծովի Ռուսաստանի ափերով դեպի Գերմանիա: ԱՄՆ-ը, որը ցանկանում է ԵՄ ներմուծել իր գազը, ակտիվորեն դեմ է գազատարի շինարարության ավարտին՝ պնդելով, որ նախագիծը ենթադրաբար սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: