Karevorinfo  Իրադարձություններ  314

ՊՊԾ դասակի հրամանատարը՝ Շուշիի մշակույթի տան ռմբակոծության ու իր տղաների զոհվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:40 հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
ՊՊԾ դասակի հրամանատարը՝ Շուշիի մշակույթի տան ռմբակոծության ու իր տղաների զոհվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իջևանի ոստիկանության ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը սեպտեմբերի 28-ից հետո առաջին անգամ է իր աշխատասենյակում։ Դեռ բժշկից թույլտվություն չունի, բայց եկել է։

Արդեն իմացել է՝ իր տղաներից զոհվել են։ Ասում է՝ այդ լուրն իմանալն այս ծանր օրերի մեջ ծանրագույնն էր։

Սենյակի անկյունում դրված մարզագնդերն է ցույց տալիս։ Իրենից բացի՝ մեկ էլ Սերյոժան էր ամեն օր գալիս պարապելու։ Սերյոժան այլևս չկա, իր ձեռքերում էլ ուժ չկա։

«Իմ տղաներ»։ Այսպես է հրամանատարը խոսում իր դասակի ոստիկանների մասին։ Հոկտեմբերի 4-ին, մինչ Շուշիի մշակույթի տանը կլիներ պայթյունը, հասցրել էր համբուրել բոլորին․ այդպես շնորհակալություն էր հայտնել, որ կամավորագրվել են հայրենիքի պաշտպանությանը։ Հետո եղավ պայթյունը։

Թե ինչպես փլատակների տակից տեղափոխվեց Ստեփանակերտի հիվանդանոց, հետո՝ Գորիս ու Երևան, մանրամասները չի հիշում։ Միայն հիշում է՝ ցավին դիմանում էր, բայց կնոջն ու աղջկան տեսնելիս արցունքները զսպել չի կարողացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան