5 մարդ զոհվել է արևմտյան Հնդկաստանի՝ պատվաստանյութերի արտադրության կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Միջադեպը գրանցվել է այսօր՝ հունվարի 21-ին, Պունա քաղաքում, որտեղ գտնվում է պատվաստանյութերի ինստիտուտը, փոխանցում է EurAsia Daily-ն։
Ի դեպ նշվում է, որ կենտրոնը պատվաստանյութ արտադրող աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ փրկարարները հրդեհը մեկուսացնելուց հետո հայտնաբերել են 5 մարդու դի։
Ինստիտուտի ղեկավարությունը մինչ այդ արդեն հասցրել էր հայտարարել, որ կատարվածը չի անդրադառնա Covid-19-ը կորոնավիուսային ինֆեկցիայի դեմ պայքարի պատվաստանյութերի արտադրության վրա։
«Սա չի անդրադառնա Covid-19- ի դեմ պատվաստանյութի արտադրության վրա»,-AFP-ի հետ զրույցում հաստատել են ինստիտուտի ղեկավարությունից։
Տաթև Ֆռանգյան