Karevorinfo  Իրադարձություններ  182

Ֆինլանդիայի նախագահը զանգել է Պուտինին՝ խոսելու Նավալնիի մասին

18:00 հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
Ֆինլանդիայի նախագահը զանգել է Պուտինին՝ խոսելու Նավալնիի մասին

Ֆինլյանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ձերբակալված Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։ Ինչպես տեղեկացրել է ֆին առաջնորդի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է հինգշաբթի առավոտյան՝ ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ, գրում է Ինտերֆաքսը։

«Նախագահները խոսել են Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման և  եվրոպական երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին»,- մանրամասնել են մամուլի ծառայությունից:

Բացի այդ, նրանք քննարկել են նաև գերտերություններին ու սպառազինությունների վերահսկմանն առնչվող հարցեր։

Օգոստոսին Նինիստոն միջնորդ է հանդիսացել Օմսկից Բեռլին Նավալնիին տեղափոխելու շուրջ Գերմանիայի ու Ռուսաստանի ղեկավարների միջև բանակցություններում։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ֆին առաջնորդի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։

Տաթև Ֆռանգյան