Karevorinfo  Իրադարձություններ  183

Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 32-ամյակը

10:40 հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 32-ամյակը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր տոնում է իր ծննդյան 32-ամյակը:

Նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» արժանացել է առաջին աստիճանի շքանշանի: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է:

Ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Երևանում, սակայն կյանքի առաջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում, քանի որ հայրը՝ Համլետ Մխիթարյանը, որը Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ էր, 1990-ականներին հանդես է եկել ֆրանսիական թիմերում։ Հոր անժամանակ մահից հետո Հենրիխ Մխիթարյանը ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան: Նա փոքր տարիքից երազել է դառնալ ֆուտբոլիստ, ինչպես իր հայրը, և հասել է իր նպատակին:

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է Երևանի «Փյունիկում»: Այնուհետև հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգ» և «Շախտյոր» թիմերում: 2013 թվականին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»՝ դառնալով Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող առաջին հայաստանցի ֆուտբոիստը:

2016 թվականի ամռանը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ 2017-ին դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող և դարձել Հայաստանի առաջին ներկայացուցիչը ՈՒԵՖԱ-ի հազարավոր գավաթակիրների շարքում:

2018 թվականի հունվարի 22-ին նա 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ: 2019 թվականի սեպտեմբերի սկզբից վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում»:

Հներիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների լավագույն ռմբարկուն է: Նա անցած տարի 10-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: