Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը։
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Քրգործը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն։
ԱԱԾ-ն այս դեպքի առնչությամբ հուլիսի 31-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:
Լիլիթ Շաբոյան