Karevorinfo  Իրադարձություններ  154

1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարը ծխախոտագործները և հանքագործներն են

13:30 չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարը ծխախոտագործները և հանքագործներն են

ՊԵԿ-ը հրապարակել է 2020 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։ Առաջատարների թվում են ծխախոտագործները, հանքարդյունաբերությամբ զբաղվողներն ու բենզին ներկրողները։

Ամենաբարձր հարկերը վճարել է ծխախոտ արտադրող «Գրանդ Տոբակոն», որ վճարել է 50,7 մլրդ դրամ հարկեր։ Առաջատար տասնյակում ծխախոտագործությամբ զբաղվում են նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Ֆիլիպ Մորրիս Արմենիան», «Ջեյ Թի Այ Արմենիան»։

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան է», որ վճարել է 45,6 մլրդ դրամ հարկ։

Հանքարդյունաբերողներից առաջատար տասնյակում ներառված են երրորդ տեղում գտնվող «Զանգեզուրի պղնձամոիբդենային կոմբինատը», որ մեկ տարում վճարել է 41,7 մլրդ դրամ հարկ, ինչպես նաև «Գեոպրոմայնինգ գոլդը»։

Տասնյակում են նաև բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «CPS օյլ» ու «Ֆլեշ» ընկերությունները, ինչպես նաև կապի օպերատորներից «ՄՏՍ Հայաստանը»։

Ընդհանուր առմամբ խոշորագույն 1000 հարկատուները միասին անցած տարվա ընթացքում վճարել մեն 987,6 միլիարդ դրամի հարկեր։ Դրանից ավելի քան մեկ քառորդը՝ 256,7 միլիարդ դրամը վճարել է առաջատար տասնյակը։