Karevorinfo  Իրադարձություններ  127

Դիմանյարդի կաթված կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո․ իսրայելցի բժիշկները չգիտեն պատճառը

14:25 չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
Դիմանյարդի կաթված կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո․ իսրայելցի բժիշկները չգիտեն պատճառը

Pfizer ընկերության կողմից մշակված պատվաստանյութով պատվաստվելուց հետո դիմանյարդի կաթվածի բարդությունները հազվադեպ են, մեծ մասի մոտ այն անցնում է, սակայն դրա պատճառներն անհայտ են։ Այս մասին ասել է իսրայելցի բժիշկ Լեոնիդ Էյդելմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 13 իսրայելցու մոտ դիմանյարդի կաթված է գրանցվել Pfizer ընկերության պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո։

«Սա շատ հազվադեպ բարդություն է: Դրա պատճառը չգիտենք, ինչու է այն զարգանում, պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ինչու է կաթվածը զարգանում պատվաստումից հետո», – ասել է Էյդելմանը:

Բժիշկը նշել է, որ մարդկանց մեծամասնության մոտ այս բարդությունը արագ վերանում է, ոմանց մոտ այն մնում է ավելի երկար:

«Ճնշող մեծամասնության մոտ այն բավականին արագ անցնում է։  Բայց, հնարավոր է,  ծայրահեղ հազվադեպ դեպքեր լինեն, երբ այն ինչ-որ չափով մնա. կլինեն բարելավումներ, բայց ամբողջությամբ չի վերանա», – ավելացրել է բժիշկը։

Տաթև Ֆռանգյան