Karevorinfo  Իրադարձություններ  189

ՊՆ-ի դարպասները կոտրած տղամարդու որդու դին գտնվել է

12:05 չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
ՊՆ-ի դարպասները կոտրած տղամարդու որդու դին գտնվել է

Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած տղամարդու անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբանը։

Գուրգեն Վարդանյանը, որը ձերբակալվել էր ռազմական դրության պայմաններում զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու համար, ազատ է արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ զորամաս ապօրինի մուտք գործելու և խուլիգանության։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Նշենք, որ անհայտ կորածի հայրը տևական ժամանակ փնտրել է որդուն, նրա անունը եղել է զոհվածների ցուցակում, բայց դին չի գտնվել։ Շուրջ 100 օր որոնելուց հետո ԴՆԹ-ի պատասխանը եկել է, որ որդու դին գտնվել է։ Կիրակի օրը տեղի է ունեցել հուղարկավորությունը։

Լիլիթ Շաբոյան