Karevorinfo  Իրադարձություններ  123

Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը»․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

12:50 չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը»․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:

Օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:

Այսպիսով՝ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին՝ երկու լուսանկարի միջոցով: Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ։

Նշենք, որ օրենքի գործող կարգավորմամբ՝ «կարմիր գծեր» առկա են Երևանի բոլոր վարչական շրջաններում, իսկ քաղաքացիները, խախտման դեպքում, տուգանվում են երկու լուսանկարի առկայության դեպքում։