Karevorinfo  Իրադարձություններ  307

Սիրիա ուղևորվող 7 իրանական նավթային լցանավ է բռնագրավվել․ Al-Masdar News

20:10 երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Սիրիա ուղևորվող 7 իրանական նավթային լցանավ է բռնագրավվել․ Al-Masdar News

Սիրիայի վարչապետ Հուսեին Արնուսը հայտարարել է, որ կիրակի օրը 7 իրանական նավթային լցանավ են բռնագրավվել, որոնք ուղևորվել են Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Համաձայն Արնուսի՝ երկու նավթային լցանավերը բռնագրավվել են Կարմիր ծովում, ինչի հետևանքով «դրանց ժամանումը հետաձգվել է ավելի քան մեկ ամսով, և ինչի արդյունքում Բանիասի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է արդյունաբերությունը»: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը։

Արնուսը չի մատնանշել, թե ովքեր են պատասխանատու ահաբեկչական հարձակումների համար, որոնց արդյունքում հետաձգվել է երկու նավթային լցանավերի ժամանումը, սակայն նա հայտնել է, որ 5 մյուս նավերը բռնագրավվել են վերջին ամիսներին, ինչի արդյունքում երկիրն առերեսվել է վառելիքի հերթական պակասուրդի հետ:

Վարչապետը հայտարարել է, որ Սիրիան այլընտրանք չունի, քան ավելի շատ հում նավթ ներմուծել՝ վառելիքի պակասուրդը լրացնելու համար։ Այդ ամենում վերջինս մեղադրել է ընդդեմ Սիրիայի Արաբական Հանրապետության ԱՄՆ գլխավորությամբ կիրառված պատժամիջոցներին։

«Մենք կախյալ ենք դարձել  նավթի ներմուծումներից, մենք մեծ քանակությամբ արտարժույթ են օգտագործել՝ բենզինի ներկրման համար»,- հայտարարել է Արնուսը՝ խորհրդարանում ելույթի ժամանակ։

Տաթև Ֆռանգյան