Karevorinfo  Իրադարձություններ  262

Թուրքիայում հրամայել են ձերբակալել 238 մարդու՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու համար

19:25 երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.
Թուրքիայում հրամայել են ձերբակալել 238 մարդու՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու համար

Թուրքիայում հրամայել են ձերբակալել 238 մարդու, որոնք կասկածվում են 2016 թվականին ձախողված ռազմական հեղաշրջման հետևում կանգնած Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական իշխանական մամուլին։

Իզմիրի դառախազության կարգադրությամբ ձերբակալվել է 160 մարդ։ Տեղեկացվում է, որ կասկածյալները նաև հետապնդվում են հյուսիսային Կիպրոսում, որտեղ տեղակայված են թուրքական զորքերը։

Կասկածյալների թվում են 218 զինծառայողներ, այդ թվում ՝ վեց գնդապետ, երեք փոխգնդապետ և ինը մայոր։

60 նահանգ ընդգրկող այս օպերացիան  ԱՄՆ-ում բնակվող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի դեմ չորս տարի տևած բռնաճնշումների մի մասն է: Գյուլենը, սակայն, հերքում է իր մասնակցությունը 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձին, որի ընթացքում սպանվեց ավելի քան 250 մարդ:

Հեղաշրջման փորձից հետո շուրջ 80,000 մարդու հանդեպ դատական գործեր են հարուցվել, շուրջ 150,000 քաղաքացիական ծառայողներ  հեռացվել են աշխատանքից, ավելի քան 20,000 զինվորական հեռացվել է թուրքական զինուժից:

Տաթև Ֆռանգյան