Karevorinfo  Իրադարձություններ  421

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, խոսվել է ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա համատեղ ջանքերի մասին

20:45 հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, խոսվել է ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա համատեղ ջանքերի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր՝ հունվարի 14-ին, ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին. հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հաղորդագրությունում նշվում է, որ փոխնախարարը դեսպաններին տեղեկատվություն է տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին:

«Դեսպանները տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին ունեցած բանակցությունների արդյունքներին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդիսանում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները: