Karevorinfo  Իրադարձություններ  264

Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի զինծառայողների շրջանում ինքնասպանության դեպքերն ավելացել են

21:20 հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի զինծառայողների շրջանում ինքնասպանության դեպքերն ավելացել են

Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախյան պատերազմին մասնակցած ադրբեջանցիները հոգեպես ծանր վիճակում են, զինծառայողների շրջանում ինքնասպանության դեպքերն ավելացել են։ Վերջին շրջանում նման մի քանի դեպք է տեղի ունեցել։

Մասնավորապես, հունվարի 6-ին ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել պատերազմի մասնակից, 1985թ․ ծնված Վուսալ Մուսաևը, որն այնտեղ բուժում էր ստանում դեկտեմբերից։ Ռազմական գործողությունների ժամանակ նա ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք Թալիշի ուղղությամբ մարտերի ժամանակ։ Ի դեպ՝ Մուսաևի հետ կատարվածից առաջ սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումներ էին արվում նրա՝ ծանր վիճակում գտնվելու մասին, հարազատներն օգնություն էին խնդրում։

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ինքնասպանության հաստատման մեկ այլ դեպք էլ եղել է հունվարի 9-ին։ Ինքնասպան է եղել 24-ամյա Յունիս Մանսուրովը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ նա զորացրվել է դեկտեմբերի 30-ին և բավական ծանր տարել ռազմական գործողությունների հետևանքները։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ ինքնասպանությունների դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցվել։ Այլ մանրամասներ չեն հայտնում։

Ի դեպ՝ օրերս էլ բնակարանում մահացած է հայտնաբերվել պատերազմի մեկ այլ մասնակից՝ 24-ամյա Քյամալ Սուլեյմանովը։ Լրատվամիջոցներին Սուլեյմանովի հարազատները պատմել են, որ դեկտեմբերի 31-ին զորացրվելուց հետո նա անհետ կորել է։ Դիմումները ոստիկանություն ու ԶԼՄ-ներին արդյունք չեն տվել, միայն օրեր անց իրավապահներն Ապշերոնի շրջանի տներից մեկում հայտնաբերել են տղամարդու, կնոջ ու երեխայի մարմիններ։ Տղամարդը եղել է Սուլեյմանովը։ Կան վարկածներ գազից թունավորման կամ ինքնասպանության, տարվում է քննություն։

Այս հարցի կարգավորումը նույնպես Թուրքիան իր ձեռքն է վերցրել․ հունվարի 12-ին Ադրբեջան է ժամանել թուրք հոգեբան-մասնագետների 20 հոգանոց խումբ, որպեսզի աջակցություն ցուցաբերի պոստտրավմատիկ համախտանիշով զինծառայողներին։

Էմմա Չոբանյան