Karevorinfo  Իրադարձություններ  192

Եվրոպական դատարանը կքննի Ղրիմի հարցով Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի

16:20 հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Եվրոպական դատարանը կքննի Ղրիմի հարցով Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի

Մարդու իրավունքների հարցով Եվրոպական դատարանը մասնակիորեն ընդունելի է համարել Ղրիմում մարդու իրավունքների պարբերական խախտումների մասին Ուկրաինայի կողմից ընդդեմ Ռուսաստանի ներկայացված բողոքը։ Դատարանը համաձայնել է Կիևի վարկածի հետ, որ թերակղզին փաստացի անցել է ՌԴ վերահսկողության տակ 2014 թվականի փետրվար ամսին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ղրիմի բռնակցման հակառակորդների քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների մասին վեճը և դրա համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցն այժմ կդիտարկվեն դատարանում:

Նշվում է, որ սա «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» միջպետական բողոքների շարքից առաջինն է, որը դիտարկման է վերցրել ՄԻԵԴ-ի Մեծ պալատը։

2014 թվականից ՄԻԵԴ է ներկայացվել նաև շուրջ 7 հազար անհատական ​​բողոք ընդդեմ Ռուսաստանի ՝ կապված Ղրիմի և Ուկրաինայի իրադարձությունների հետ: Ղրիմում Եվրոպական կոնվենցիայի  խախտման համար Ռուսաստանի պատասխանատվության հարցը այժմ կքննարկվի Եվրոպական դատարանում։ Հայտնի չէ, թե երբ է կայացվելու այս գործով որոշումը: Հնարավոր է՝ այն տևի մի քանի տարի:

Տաթև Ֆռանգյան