Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Նախագծի հեղինակն է Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր: