Karevorinfo  Իրադարձություններ  118

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տրվում մուտք գործել Արցախի եկեղեցիներ

14:35 հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տրվում մուտք գործել Արցախի եկեղեցիներ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են. հաղորդում է iz.ru-ն:

Կաթողիկոսի խոսքով՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը:

Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ պատմական ու մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու համար: Նա նաև պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի նպատակն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը: