Karevorinfo  Իրադարձություններ  118

Երկիր մոլորակին նոր սառցե դարաշրջան է սպառնում․ գիտնականներն ահազանգում են

16:10 հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Երկիր մոլորակին նոր սառցե դարաշրջան է սպառնում․ գիտնականներն ահազանգում են

Անտարկտիդայի սառույցների հալվելը կարող է հանգեցնել շղթայական ռեակցիայի, որը Երկիր մոլորակը «կընկղմի» նոր սառցե դարաշրջանի մեջ։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Քարդիֆյան համալսարանի հետազոտական տվյալներին։

Գիտնականները պարզաբանում են, որ հալվող սառցաբեկորները հետզհետե քաղցրահամ ջուրը տեղափոխում են Ատլանտյան օվկիանոս։ Այս գործընթացը հանգեցնում է օվկիանոսի շրջապտույտի փոփոխության, ինչն իր հերթին սպառնում է Երկիր մոլորակի կլիմայի նոր սառեցմանը։

Գիտնականները բազմից նախազգուշացրել են, որ սառույցների հալվելը և գլոբալ տաքացման այլ հետևանքները հանգեցնում են Համաշխարհային օվկիանոսի մակարդակի աստիճանական բարձրացման, ինչը երկարաժամկետ հեռանկարում սպառնում է ջրով հեղեղել մարդու կողմից յուրացված ափամերձ տարածքները։

Տաթև Ֆռանգյան