Karevorinfo  Իրադարձություններ  214

ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկու նոր շտամ է հայտնաբերվել

14:25 հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկու նոր շտամ է հայտնաբերվել

ԱՄՆ Օհայոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի երկու նոր շտամ, նրանցից մեկը նման է «բրիտանականին», իսկ երկրորդը՝ վիրուսն ավելի վարակիչ է դարձնում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով COVID-19-ի խնդրով զբաղվող Սպիտակ տան աշխատանքային խմբի զեկույցին, հայտնել էին, թե Միացյալ Նահանգներում կարող էր հայտնվել նոր, կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամ, որը մեկուկես անգամ ավելի արագ է տարածվում, քան նախորդը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հերքել էր այս տեղեկատվությունը:

Ինչպես ասվում է Օհայոյի համալսարանի հայտարարության մեջ, առաջին մուտացիան, չնայած որ նման է «բրիտանականին», սակայն առաջացել է արդեն ԱՄՆ-ում։ Երկրորդ շտամը 3 գենետիկ մուտացիա է ստացել, որոնք ավելի վաղ չէին հանդիպել SARS-Cov-2-ի մոտ։

Շտամներից առաջինը վերջերս հայտնաբերվել է Օհայո նահանգում  հիվանդներից մեկի մոտ, և գիտնականները դեռ չեն կարող ասել, թե որքանով է դա տարածված: Երկրորդ տարբերակը գերակշռող է դարձել  Կոլումբուս քաղաքում 2020-ի դեկտեմբերի վերջին `2021 թվականի սկզբին:

Տաթև Ֆռանգյան