Karevorinfo  Իրադարձություններ  225

Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ենթարկվեց իմպիչմենթի

11:00 հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ենթարկվեց իմպիչմենթի

Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտնեց, սակայն Սենատում նրա դատավարությունը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ հաջորդ շաբաթ դեմոկրատ Ջո Բայդենը ստանձնի ԱՄՆ նոր նախագահի պաշտոնը, գրում է BBC-ն։

Տեղեկացվում է, որ դեմոկրատների ​​վերահսկողության ներքո գտնվող պալատը, մինչ զինված Ազգային գվարդիայի զորքերը վերահսկողություն էին իրականացնում Կապիտոլիումի ներսում և դրսում, չորեքշաբթի օրը երկու ժամ տևած թեժ քննարկումներից հետո քվեարկել է իմպիչմենթի օգտին: Օրենսդիր մարմնի ստորին պալատը քվեների 232 կողմ՝ այդ թվում 10 հանրապետականներ, 197 դեմ հարաբերակցությամբ իմպիչմենթ հայտնեց երկրի 45-րդ նախագահին:

Փաստաթղթում Թրամփին միայն մեկ մեղադրանք է առաջադրվել՝ խռովության հրահրում։ Դրա հաստատումից հետո Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել է իմպիչմենթի։

Հիշեցնենք՝ հանրապետականին պաշտոնազրկելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել էին 2019 թվականին։ Ներկայացուցիչների պալատն այդ անգամ կողմ քվեարկեց իմպիչմենթին, սակայն 2020-ի սկզբին հանրապետականների կողմից վերահսվող Սենատն արդարացրեց երկրի ղեկավարին մեղադրանքի երկու հոդվածներով էլ։

Տաթև Ֆռանգյան