Karevorinfo  Իրադարձություններ  194

Օդի զինվորների պայքարը. սանիտարական ավիացիան պատերազմի օրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:10 հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Օդի զինվորների պայքարը. սանիտարական ավիացիան պատերազմի օրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սանիտարական ավիացիան աշխատել է պատերազմի առաջին ժամերից մինչև պատերազմի ավարտն ու դրանից հետո։ Աշխատել է արտակարգ ռեժիմով։

Այդ թռիչքները կենսական անհրաժեշտություն էին հատկապես ծանր վիրավորների համար, երբ ամեն րոպեն կարող էր կյանք արժենալ։ Ծանրաբեռնված մայրուղիներով շտապօգնության մեքենաներն անցնում էին մոտ 6 ժամում, ուղղաթիռների դեպքում՝ անհրաժեշտ էր 45 րոպե։ Տեղափոխվել են ծանր և ծայրահեղ ծանր վիրավորները․ նրանց մեծ մասը նաև կորոնավիրուսով էր վարակված։

Բայց երկինքը միշտ չէ, որ անվտանգ է եղել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պարբերաբար փոխում էին նաև ուղղաթիռի երթուղին։

4 օդաչու, 2 ուղղաթիռ․ պատերազմի ավարտից ընդամենը օրեր առաջ ևս մեկը պատրաստ էր բարձրանալ երկինք։ Օդաչուները սա հերոսություն չեն համարում, այլ իրենց պարտքը։ Այդ օրերին տեղափոխել են 100-ից ավելի վիրավորի, օրական կատարել են յուրաքանչյուրը մինչև 3 թռիչք։

Արամ Աբովյանը կարծում է՝ կորոնավիրուսն իր հերթին է բացասական ազդեցություն թողել պատերազմի ելքի վրա։ Զինվորներից շատերը կռվել են բարձր ջերմությամբ և այլ ախտանիշներով։ Այդ ընթացքում ավիացիայի ամբողջ անձնակազմը ևս վարակվել է կորոնավիրուսով, հիվանդությունը հաղթահարել դժվարությամբ։

Արամ Աբովյանը հպարտությամբ է ասում՝ իրենց տեղափոխած տղաներից ոչ մեկի հետ ո՛չ ուղղաթիռում, ո՛չ հետո դժբախտ դեպք չի գրանցվել։ Դա սպիտակ համազգեստով մարտիկների և օդի զինվորների հաղթանակն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան