Karevorinfo  Իրադարձություններ  211

Պուտինը հանձնարարել է սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

19:10 չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
Պուտինը հանձնարարել է սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրում սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները։ ՌԴ ղեկավարը հրամայել է նախապատրաստել համապատասխան ենթակառուցվածքները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կորոնավիրուսի դեմ քաղաքացիական պատվաստումները Ռուսաստանում սկսվել էին դեկտեմբերի սկզբին։ Այժմ կարելի է պատվաստվել «Արբանյակ V» պատվաստանյութով, որը ստեղծել է ռուսական Գամալեայի անվան հետազոտական կենտրոնը։

Պատվաստվել կկարողանան 18 տարին լրացած բոլոր անձինք, եթե չունեն հակացուցումների շարքին դասվող քրոնիկական հիվանդություններ, ինչպես նաև եթե նրանք վերջին 30 օրերի ընթացքում չեն վարակվել սուր շնչառական վարակով։ Հղիներին ու կրծքով կերակրողներին պատվաստումն արգելվում է։

Հավելենք, որ ՌԴ-ում առաջին հերթին  սկսեցին պատվաստել հիմնական ռիսկային խմբերի քաղաքացիներին ՝ բժիշկներին, ուսուցիչներին, սոցաշխատողներին, այնուհետև նրանց միացան  մշակութային հաստատությունների, առևտրի և սպասարկման ձեռնարկությունների, տրանսպորտի և էներգետիկայի, արդյունաբերության և լրատվամիջոցների աշխատակիցները, շինարարներ, կամավորներ, ուսանողներ, աշխատակիցներ:

Տաթև Ֆռանգյան