Karevorinfo  Իրադարձություններ  292

Հույն հատուկջոկատայինները Միջերկրական ծովում վայրէջք են կատարել ռուսական բեռնանավի վրա

16:20 չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
Հույն հատուկջոկատայինները Միջերկրական ծովում վայրէջք են կատարել ռուսական բեռնանավի վրա

Հունաստանի ռազմածովային ուժերի հատուկջոկատայինները ցուցադրաբար  վայրէջք են կատարել Միջերկրական ծովում գտնվող «Ադլեր» ռուսական բեռնանավի վրա: Այս մասին այսօր ՝ հունվարի 13-ին, հայտնել են հունական լրատվամիջոցները, գրում է EurAsia Daily-ն։

Համաձայն տեղեկությունների՝ հույն զինվորականները ենթադրել են, որ նավի վրա կարող է լինել սպառազինություն, որը Ռուսաստանից տեղափոխվում է Լիբիա։ Հունական նավը սկսել է հետապնդել «Ադլեր»-ին, ինչից հետո նավի վրա են բարձրացել Հունաստանի ռազմածովային ուժերի հատուկջոկատայինները։ Նշվում է, որ ռուսական նավի անձնակազմը համաձայնել է նավի ստուգմանը, իսկ հույն հատուկջոկատայիններին չի հաջողվել գտնել ոչ մի արգելված կամ կասկածելի բան։

ԵՄ առաքելությունը Twitter-ում այս միջադեպն անվանել է IRINI շրջանակում նավի բարեկամական ստուգում, որի նպատակն է կանխել Լիբիա սպառազինության ապօրինի մատակարարումները։

Տաթև Ֆռանգյան