Karevorinfo  Իրադարձություններ  122

YouTube-ն արգելափակել է Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշիվը

15:05 չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
YouTube-ն արգելափակել է Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշիվը

YouTube տեսահոսթինգը արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշիվը առնվազն 7 օրով՝ մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը։ Այս մասին ընկերությունից հայտնել են հունվարի 12-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ,  ավելի վաղ Թրամփի կողմից բեռնված տեսանյութերի մի մասը ջնջվել է։

«Մանրակրկիտ ստուգումից հետո և բռնության առաջացման վտանգի պահպանման  մտավախությունների պատճառով մենք հեռացրել ենք նոր կոնտենտը, որ ներբեռնվել էր Դոնալդ Թրամփի ալիքում, և նախազգուշացում ենք հրապարակել  մեր քաղաքականությունը խախտող, բռնություն հրահրող կոնտենտի կապակցությամբ»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Հավելենք, որ YouTube-ը չի պարզաբանել, թե կոնկրետ որ տեսանյութի կապակցությամբ է հրապարակվել նախազգուշացումը։ Բացի այդ, CNN-ի տվյալների համաձայն՝ կոնտենտի մի մասը հեռացվել է նաև Սպիտակ տան կայքէջից։

Տաթև Ֆռանգյան