Karevorinfo  Իրադարձություններ  155

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել
12:15 չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետ,  Ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Յուրի Ռատասը հայտարարել է, որ հրաժարական է տալիս կուսակցության շուրջ առաջացած կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս մասին հայնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություն կատարել: Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշում կայացրի հրաժարվել Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Սույն որոշումն ընդունել եմ վարչության և Ցենտրիստական կուսակցության խմբակցության, ինչպես նաև ամենամոտ գործընկերների հետ խորհրդակցություններից հետո: Հնարավոր էին թվում տարբեր լուծումները, բայց դրանցից միայն մեկն էր ճիշտը», – գրել է Ռատասը Facebook սոցկայքի իր էջում:

Հավելենք, որ Էստոնիայի դատախազությունը և անվտանգության ոստիկանությունը երեքշաբթի Ցենտրիստական կուսակցության կողմից հանցագործությունների կատարման կասկածներ էին ներկայկացրել ցենտրիստների գլխավոր քարտուղար Միխայիլ Կորբային, ֆինանսների նախարարի խորհրդական Կյորստի Կրախտին, ձեռնարկատեր Հիլարի Տեդերին, ինչպես նաև ևս երկու անձանց, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում:

Տաթև Ֆռանգյան