Karevorinfo  Իրադարձություններ  196

Հյուսիսային Կորեայում չինովնիկներն անսպասելիորեն սկսել են պաշտպանիչ դիմակներ կրել

17:05 երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ.
Հյուսիսային Կորեայում չինովնիկներն անսպասելիորեն սկսել են պաշտպանիչ դիմակներ կրել

Համաճարակի բռնկումից մեկ տարի անց Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարի ժամանակ հանկարծ սկսել են կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակներ կրել: Այս մասին են վկայում Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցների կողմից երեքշաբթի օրը հրապարակված պաշտոնական լուսանկարները, գրում է Lenta.ru-ն։

Պաշտոնյաները, այդ թվում ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, համաժողովի նախորդ վեց օրվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, դիմակներ չեն կրել:

«Յոնհապ» հարավկորեական գործակալության տվյալների համաձայն՝ անհայտ է, թե ինչու առանց դիմակ մի քանի օր տևած միջոցառումներից հետո գումարման մասնակիցներն անսպասելիորեն սկսել են դիմակ կրել։ Հրատարակչությունը ենթադրում է, որ ԿԺԴՀ իշխանությունները որոշել էին անցկացնել հիմնական նիստերն առանց դիմակների, քանի որ դա պաշտոնական միջոցառումներ էին, որոնց մասնակցում էր նաև Կիմ Չեն Ընը, այդ ժամանակ նիստի մնացած մասնակիցները հիմնականում լսում էին նրան։ Միևնույն ժամանակ երկրի իշխանությունները կարող էին պարտադրել մասնակիցներին կրել դիմակներ ոչ մեծ նիստերին, որոնք ենթադրում են ակտիվ քննարկումներ։

Նկատենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հաղթահարել են համաճարակի դեմ պայքարն ու կարողացել են կանխել վիրուսի ներթափանցումը երկիր։

Տաթև Ֆռանգյան