Karevorinfo  Իրադարձություններ  279

«Եվրատեսիլ» երգի մրցույթը կկայանա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից

18:30 երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
«Եվրատեսիլ» երգի մրցույթը կկայանա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից

2021 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից: Այս մասին հայտարարել է երաժշտական մրցույթի մեկնաբան, դերասան ու հումորիստ Գրեմ Նորթոն, գրում է Lenta.ru-ն։

Դերասանը վստահեցրել է, որ միջոցառումը հաստատապես  կանցկացվի այս տարի՝ ավանդական ձևաչափով։ Սրա հետ մեկտեղ մրցույթի կազմակերպիչները չեն բացառել մասնակիցների ելույթների տեսագրությունը ցուցադրելու հնարավորությունը, եթե մասնակիցներից որևէ մեկը չկարողանա ժամանել Նիդեռլանդներ կամ ստիպված լինի գտնվել մեկուսացման մեջ։

Նորթոնը կասկածներ է հայտնել, որ վոկալային մրցույթը «կանցկացվի 20 հազար հանդիսատես ունեցող համերգասրահում»:

2020 թվականի սեպտեմբերին «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները  2021-ին անցկացվող մրցույթի չորս սցենար են առաջարկել՝ ընդգծելով, որ մրցույթի ձևաչափը կախված կլինի աշխարհում հակահամաճարակային իրավիճակով: Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել մայիսի 22-ին:

Տաթև Ֆռանգյան