Karevorinfo  Իրադարձություններ  413

Սա շանտաժ է Հայաստանի և ՌԴ-ի նկատմամբ․ Ալիևը փորձում է ինչ-որ բաներ պոկել․ Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:20 երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Սա շանտաժ է Հայաստանի և ՌԴ-ի նկատմամբ․ Ալիևը փորձում է ինչ-որ բաներ պոկել․ Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

-Պատերազմի ավարտից երկու ամիս անց ՌԴ-ում հանդիպում են Փաշինյանը, Ալիևը և Պուտինը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ օրակարգը տնտեսական բնույթ ունի՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, միջազգային բեռնափոխադրումներ, սակայն առաջընթացը դժվար կլինի առանց գերիների, զոհվածների մարմինների վերադարձի։ Ի՞նչ նշանակություն ունի այս հանդիպումը։

-Գլոբալ հարց է, թե ինչ նշանակություն ունի այս հանդիպումը։ Բնականաբար, գերիների հարցն օրակարգի՝ մեզ համար ամենակարևոր հարցերից է, որովհետև սա բանակցային օրակարգում ամենանուրբ և ամենադժվար հարցն է լինելու։ Ալիևն ունի իր հաշվարկները՝ գերիներին պահում է, որպեսզի շանտաժի ենթարկի նաև Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին և, բնականաբար, գերիների հարցը մեզ համար պետք է լինի ամենակարևոր հարցերից մեկը այս պահի դրությամբ։ Ես կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ավելի ակտիվ աշխատել այս ուղղությամբ, պետք է աշխատեին նաև միջազգային խաղացողների հետ։ Ես կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է զանգահարեին իրենց գործընկերներին՝ լինի ԱՄՆ-ի գործող կամ ընտրված նախագահը, լինի Ֆրանսիայի նախագահը, լիներ Հռոմի Պապը, պիտի զանգեին՝ խնդրելով նրանց ներդնել իրենց հեղինակությունը և յուրաքանչյուրը գոնե մի քանի գերու փորձեր ադրբեջանական բանտարկությունից ազատել և բերել Հայաստան։ Հայաստանն այս ուղղությամբ չաշխատեց, և կարծում եմ՝ դա ձախողված քայլ էր։ Կարող էր իր դրական հետևանքներն ունենալ մանավանդ նույն ԱՄՆ-ի՝ եկող նախագահի համար, նա կարող էր շատ դրական, մարդասիրական քայլով պաշտոնը ստանձնել և սկսել իր աշխատանքը։

-Հայաստանի իշխանությունը գերիների վերադարձի հարցով, կարծես թե, հույսը միայն Ռուսաստանի վրա՞ է դրել։

-Ռուսաստանի վրա են հույս դրել, բայց դա չի նշանակում՝ միայն Ռուսաստանը պետք է դրանով զբաղվի, մենք կամ այլ պետություններ չպետք է դրանով զբաղվենք։ Վերջիվերջո, Ֆրանսիան կա, Միացյալ Նահանգները կա՝ որպես Մինսկի խմբի համանախագահ պետություններ։ Ֆրանսիայի նախագահի հետ ունեցել է հեռախոսազրույց Փաշինյանը, բայց կարծես թե Ֆրանսիայի նախագահն է ավելի շատ հետաքրքրված եղել այս հարցով, քան Հայաստանի ղեկավարը։

-Հայ գերիների մի մասին Ադրբեջանը դիվերսանտ է անվանում։ Արդյո՞ք սա պատասխան է՝ բռնված սիրիացի ահաբեկիչ-վարձկանների դեմ Հայաստանում քրգործերի հարուցման, արդյո՞ք փորձում է հետ ստանալ այդ մարդկանց և ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքորոշումը։

-Ես կարծում եմ, որ սա շանտաժ է, գլոբալ շանտաժ է ոչ միայն Հայաստանի, այլև ռուսների, համանախագահների, Մինսկի խմբի ձևաչափի նկատմամբ։ Շանտաժ է անում Ալիևը և փորձում է մաքսիմալ օգուտ քաղել այս ամենից, որովհետև մի բան է, երբ դու ռազմագերի ես պահում, մեկ այլ բան է, երբ ասում ես՝ ահաբեկիչներ են։ Ամբողջ պատերազմի ընթացքում մենք իրենց մեղադրում էինք, որ իրենց կողմից կռվում էին ոչ միայն թուրքերը, այլև վարձկանները։ Հիմա նա փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրականում, գիտեք, կան նաև վարձկաններ, որ սրանք հայ զինվորականներ չեն, այլ սփյուռքահայ զինվորականներ են, որ եկել են կռվելու։ Մի խոսքով՝ ինքը սա փորձելու է օգտագործել մեր դեմ՝ հնարավորինս շատ քաղաքական ինչ-որ բաներ մեզանից պոկելու։

-Կոմունիկացիաների ապաշրջափակում ասելով՝ հայկական կողմը հասկանում է Հայաստանից Ռուսաստան, Իրան տրանսպորտային հաղորդակցությունը, բեռնափոխադրումները, Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիք կապը, իսկ Ադրբեջանը հասկանում է՝ Հայաստանի տարածքով կապը կամ միջանցքը Նախիջևանի հետ։ Այս հեռանկարը Ձեզ ինչպիսի՞ն է երևում։

-Բնականաբար, Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի Նախիջևանի հետ կապը։ Ադրբեջանի համար նաև կենսական նշանակություն ունի Հայաստանը շրջափակման մեջ պահելը։ Այսինքն՝ չի բացառվում, որ Հայաստանի համար Ադրբեջանի սահմանը չբացվի, բայց հակառակը՝ փորձեն ամեն ինչ անել, որպեսզի կոմունիկացիա ասելով՝ հասկանանք Նախիջևանի հետ իրենց կապը և փորձեն կապ ունենալ Հայաստանի կենտրոնական հատվածներով։ Ես կարծում եմ, որ հայկական կողմը հիմա շատ թույլ է ներկայացված, թույլ դիրքորոշումներ ունի, շատ թույլ իրավիճակում է գտնվում, որպեսզի կարողանա լուրջ ճնշում գործադրել։ Նորից եմ ասում՝ դրա ամենակարևոր խնդիրներից մեկը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, բանակցային գործի իմացության բացակայությունը և շատ պասիվ արտաքին քաղաքականությունն է, որ այսօր ունենք։ Իսկ այսօր մենք պետք է միջազգային գերտերությունների, ղեկավարների դռները ծեծեինք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան