Karevorinfo  Իրադարձություններ  204

Առաջիկա շաբաթները Գերմանիայի համար կլինեն ամենադժվարը․ Մերկել

18:10 երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Առաջիկա շաբաթները Գերմանիայի համար կլինեն ամենադժվարը․ Մերկել

Առաջիկա շաբաթները Գերմանիայի համար կլինեն ամենադժվարը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այն բանից հետո, երբ երկրում համաճարակի մեկնարկից ի վեր մահվան դեպքերի թիվն անցել է 40 000-ը, հաղորդում է Euronews-ը։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Վիրուսն արագորեն տարածվում է Եվրոպայում և չնայած համաճարակի տարածման առաջին ալիքի ժամանակ Գերմանիան ավելի լավ վիճակում էր գտնվում, քան այլ երկրներ,  երկրորդ ալիքն ուժեղ հարվածներ է հասցնում։

«Տարին սկսվում է խառը զգացողություններով։ Այս նոր տարվա հետ մենք հույսեր ունենք, արդարացված հույսեր, որ քայլ առ քայլ վերահսկողության տակ կվերցնենք կորոնավիրուսը և հետ կստանանք մեր ազատությունը։ Մեր երկիրը, ինչպես և եվրոպական շատ այլ երկրներ, համաճարակի երկրորդ վտանգավոր ալիքի ազդեցության տակ է։ Ձմռան հաջորդ շաբաթները, ամենայն հավանականությամբ, կլինի համաճարակի ամենաբարդ փուլը»,- ասել է Մերկելը։

Տաթև Ֆռանգյան