Karevorinfo  Իրադարձություններ  618

Եթե ԼՂ խնդրի կողմերի փոխադարձ պահանջները չլուծվեն, նոր սրացումը բացառելը դժվար կլինի․ Դուբնովը՝ մոսկովյան եռակողմ հանդիպման մասին

14:20 երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Եթե ԼՂ խնդրի կողմերի փոխադարձ պահանջները չլուծվեն, նոր սրացումը բացառելը դժվար կլինի․ Դուբնովը՝ մոսկովյան եռակողմ հանդիպման մասին

Ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովն անդրադարձել է այսօր Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու որոշ կանխատեսումներ արել։

«Էխո Մոսկվիի» իր բլոգում Դուբնովը գրել է, որ Մոսկվայում նախապատրաստվող հանդիպման մասին հանրությունն առաջինն իմացավ հունվարի սկզբին՝ հայկական մամուլի այն հաղորդումներից, որ Երևան են ժամանել մի խումբ ռուս բժիշկներ։ Նրանց խնդիրն էր՝ հետևել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին, որն անսպասելիորեն հայտարարել էր, որ ինքնամեկուսացել է։ Նույն կերպ էլ հայտնի դարձավ ռուս բժիշկների՝ Բաքու ժամանելու մասին, սակայն չհաղորդվեց, թե ինչ ռեժիմում է Ադրբեջանի նախագահը։

Ըստ Դուբնովի՝ առողջապահական անվտանգության նման արտառոց միջոցառումները զարմանալի չեն թվում, եթե հաշվի առնենք, թե վերջին տարում ինչ աննախադեպ ջանքեր են գործադրվել՝ Վլադիմիր Պուտինին վարակվելուց զերծ պահելու համար։ Հատկապես, հաշվի առնելով նաև այն փաստը, որ նա մինչև հիմա չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Առցանց գագաթնաժողովը հիմա ռիսկային է, չէ՞ որ Ռուսաստանի նախագահը պիտի դեմ առ դեմ հանդիպի հարավկովկասյան հյուրերի հետ»,- գրել է Դուբնովը՝ հավելելով, որ ԼՂ հարցով գագաթնաժողովը նախաձեռնել է անձամբ Պուտինը։ Դրա անցկացման ձևաչափն ու ժամանակացույցը, ինչպես նաև բանակցությունների օրակարգը համաձայնեցված չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ։

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մոսկովյան գագաթնաժողովի մասին իմացել է միայն դեկտեմբերի վերջին, պատահաբար և ո՛չ Մոսկվայից։ ՌԴ ղեկավարությունից պարզաբանումներ ստանալու նրա փորձերը հաջողությամբ չպսակվեցին»,- գրում է ռուս փորձագետը։

Նա նաև նշում է, որ Ռուսաստանն իր ինքնուրույն խաղն է վարում Հարավային Կովկասում, որտեղ նրան հակադրվում է միայն Թուրքիան։ Բնականաբար, Թուրքիայի նախագահ Էրդողանը տեղյակ է մոսկովյան գագաթնաժողովից, բայց նա էլ հրավեր չի ստացել՝ չնայած բանակցությունների ընթացքում նրա ներկայությունը անտեսանելի կլինի։

Ըստ քաղաքագետի՝ նոյեմբերի 10-ի համաձայնագրի ստորագրումից հետո բազմաթիվ խնդիրներ են կուտակվել․ դժվարությամբ է ընթանում գերիների փոխանակումը, դեռ կարգավորված չէ ռուս խաղաղապահների կարգավիճակը տարածաշրջանում։ Եթե հայկական կողմի հետ Մոսկվան կնքել է համապատասխան հուշագիր, ապա Բաքուն մինչև օրս հրաժարվում է դա անել։

«Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ադրբեջանցիները պահանջում են Ղարաբաղ մուտքի վերահսկողություն՝ նույնիսկ Հայաստանի տարածքից, ինչպես նաև հայ զինծառայողների զինաթափում ու լիակատար մասնակցություն ԼՂ-ի այն հատվածի կառավարմանը, որը գտնվում է խաղաղապահների վերահսկողության տակ»,- գրել է Արկադի Դուբնովը։

Նա նշել է, որ այդ պայմանները Մոսկվայի համար ընդունելի չեն, այդ պատճառով  արժե ուշադրություն դարձնել Բաքվի իշխանություններին ուղղված պահանջի խստացմանը՝ գտնել Մի-24 ուղղաթիռի խոցման մեղավորներին։ Բացի այդ, հնարավոր է՝ ուշադրություն դարձվի Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու պլաններին։

Ըստ Դուբնովի՝ հանդիպման բովանդակային կետերից մեկն էլ Անկարայի հետ Բաքվի համատեղ պլաններն են՝ Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների կառուցման հետ կապված, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը պիտի կապեն Հայաստանի տարածքով։ «Թուրքական դաշինքը ձգտում է Մոսկվային շահագրգռել՝ այդ հայկական միջանցքի նկատմամբ վերահսկողություն տալով, որը հնարավորություն կտա Եվրոպա արտահանել ածխաջրածինները՝շրջանցելով Վրաստանը»,- նշել է քաղաքագետը։

Նա հիշեցրել է, որ գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ստորագրել հայտարարություն, եթե, իհարկե, հաջողվի այն համաձայնեցնել։ Փորձագետի կարծիքով՝ եթե կողմերի փոխադարձ պահանջները չլուծվեն այս կամ այն կերպ, Ղարաբաղի շուրջ նոր սրացումը բացառելը դժվար կլինի։

«Մոսկվայում հույս ունեն, որ բանակցությունները կլինեն բավական արդյունավետ, որպեսզի կանխեն ԱՄՆ նոր վարչակազմի միջամտությունը Ղարաբաղյան գործընթացին՝ Կրեմլի հովանու ներքո։ Դրա համար շտապում են բոլոր հիմնական հարցերը լուծել մինչև հունվարի 20-ը, երբ կկայանա ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը»,- եզրափակել է Արկադի Դուբնովը։

Էմմա Չոբանյան