Karevorinfo  Իրադարձություններ  213

Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 479,2 հա տարածք

12:15 երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 479,2 հա տարածք

Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Տեղեկացվում է, որ Ստեփանակերտի ծայրամասերը ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան -6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինվորականների անվտանգությունը պայթունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում:

2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 բնակելի շենք, այդ թվում նաև 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23 հազար պայթյունավտանգ առարկա:

Տաթև Ֆռանգյան