Karevorinfo  Իրադարձություններ  170

Ջափարովը հաղթում է Ղրղզստանի նախագահական ընտրություններում. ՌԻԱ Նովոստի

11:20 երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Ջափարովը հաղթում է Ղրղզստանի նախագահական ընտրություններում. ՌԻԱ Նովոստի

Ղրղզստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում քվեաթերթիկների 98% -ի հաշվարկից հետո  առաջին փուլում առաջատարն է Սադիր Ջափարովը ՝ հավաքելով ձայների 79% -ը:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ժամը 8: 00-ի դրությամբ  քվեատուփերի վրա տեղադրված սարքավորումները կարողացել են 2476 տեղամասերից հաշվել 2425 ընտրատեղամասերում ստացած ձայները: Համաձայն այս տվյալների՝ Ջափարովի օգտին քվեարկել է ավելի քան 1,117 միլիոն մարդ:

Ըստ ընտրատեղամասերի 71% -ի ձայների ձեռքով հաշվարկի, Ջափարովը նույնպես առաջատար է: Այժմ նա ունի ձայների ավելի քան 80%-ը: Քվեարկության վերջնական արդյունքների համար օրենքով պահանջվում է ձեռքով հաշվարկել բոլոր քվեաթերթիկները:

Հանրապետությունում անցկացվել է նաև կառավարման ձևի ընտրության հարցով հանրաքվե։ Նախնական արդյունքներով՝ քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը նախագահական կառավարման ձևը նախընտրել է խորհրդարանական կառավարումից։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հոկտեմբերին Ղրղզստանում խռովությունների ալիք էր բարձրացել․ ցուցարարները դժգոհ էին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Արդյունքում, նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հրաժարական տվեց, իսկ Ջափարովը դարձավ պետության ղեկավարի պաշտոնակատար:

Տաթև Ֆռանգյան