Karevorinfo  Իրադարձություններ  197

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար հերթական բլոկ-մոդուլային թաղամասն է կառուցվել

11:00 երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար հերթական բլոկ-մոդուլային թաղամասն է կառուցվել

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի նյութատեխնիկական աջակցություն մասնագետները Քարաքենդ գյուղում կառուցել են ևս մեկ բլոկ-մոդուլային թաղամաս։ ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ այնտեղ կբնակվի 60 մարդ։

Ավելի վաղ ՌԴ խաղաղապահ զորախմբի համար կարճ ժամանակում կառուցվել էր երկու մոդուլային թաղամաս Ստեփանակերտում ու Գետավանում։

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ բլոկ-մոդուլային թաղամասերը լիարժեք կառույցներ են, որոնք հագեցած են կենսական ապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Բնակարաններն ապահովված են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):

Յուրաքանչյուր թաղամասում առկա է նաև մարզադահլիճ, շոգեբաղնիք, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային պահեստ:

Տաթև Ֆռանգյան