Karevorinfo  Իրադարձություններ  257

Նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն՝ Սևանա լճի վրա

19:40 շաբաթ, 09 հունվարի, 2021 թ.
Նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն՝ Սևանա լճի վրա

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումը շարունակում է հատուկ միջոցառումների միջոցով ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։

Վերջին օրերին «Սևան» ազգային պարկի պահնորդական ստորաբաժանումը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս օրերի ընթացքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 23 ապօրինի ցանց:

Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ, որի շրջանակներում իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում: