Karevorinfo  Իրադարձություններ  233

Արարատի մարզում փայտե արկղի մեջ բռնության հետքերով տղամարդու դիակ են հայտնաբերել

14:25 շաբաթ, 09 հունվարի, 2021 թ.
Արարատի մարզում փայտե արկղի մեջ բռնության հետքերով տղամարդու դիակ են  հայտնաբերել

Արարատի բաժնի ոստիկանության ծառայողները Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին՝ փայտե արկղի մեջ, տղամարդու դիակ են հայտնաբերել` բռնության հետքերով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ նույն օրը, սպանություն կատարելու կասկածանքով, Արարատի բաժին բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս։ Պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 19.30-ին, բերման ենթարկվածները կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Վեդի քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդու հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել նրան։ Արդյունքում տղամարդը մահացել է: Հունվարի 7-ին էլ դիակը փայտե արկղի մեջ մեքենայով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Վեդիի գոմերի մոտ: Չորս անձ ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: