Karevorinfo  Իրադարձություններ  671

Սա դավադրություն է հայ ժողովրդի դեմ, ինչի մաս է Փաշինյանը՝ իր կառավարությամբ․ Ադրբեջանն անպատիժ մնաց. Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:30 ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
Սա դավադրություն է հայ ժողովրդի դեմ, ինչի մաս է Փաշինյանը՝ իր կառավարությամբ․ Ադրբեջանն անպատիժ մնաց. Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն էր օրերս Արցախում, ինչի դեմ բողոքեց Ադրբեջանը։ Ալիևը պահանջել է դարարեցնել բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, հիշեցրել է, իր ձևակերպմամբ, պատերազմի «Երկաթե բռունցքի» մասին «Մենք զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, Հայաստանն էլ ավելի կափսոսա դրա համար։ Ամբողջ աշխարհը այդ տարածքը ճանաչում է Ադրբեջանի անբաժան մաս»։ Ի՞նչ հակաքայլ ունի Հայաստանը և արդյո՞ք Ալիևին նման հայտարարություն անելու հիմք չի տվել ՌԴ նախագահի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը միջազգային նորմերի համաձայն Ադրբեջանի տարածքն է։ Պուտինը նաև հիշեցրել էր, որ հենց ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ի անկախությունը։

-Հայաստանն առ այսօր չի արել որևէ քայլ՝ օրինական հիմք ստեղծելու՝ Արցախի կարգավիճակը որոշելու համար։ Այդպիսի ճանապարհ Հայաստանն ունի, գործիք ունեցել է ի սկզբանե, սակայն չի դիմել դրան և չի դիմում մինչև այսօր։ Խոսքը միջազգային դատարան դիմելու մասին է։ Ցանկացած պետություն իրավունք ունի միջազգային դատարանից ՄԱԿ-ի կառույցի միջոցով իրեն հետաքրքրող հարցով իրավական եզրակացություն ստանալ։ Մինսկի խմբի համանախագահները դեռևս 2007 թվականին եկան այն եզրակացության, որ արցախահայության ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի և Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ստում է՝ իր հոդվածում ասելով, որ համանախագահները հրաժարվել են այդ առաջարկից և միացել են ՌԴ-ի առաջարկին՝ թողնել կարգավիճակը չլուծված։

Ինչո՞ւ է ստում, որովհետև տեսնում ենք Ֆրանսիայի ղեկավարի հայտարարությունը, որտեղ Ֆրանսիան պնդում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հիմա՝ խաղաղության համար կայուն հիմքեր ստեղվելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանի և մեր աչքով տեսածի միջև կա հակասություն, և այդ հակասությունը նաև ես իմ աչքով տեսել եմ անցյալ տարի օգոստոսին, երբ Արցախում Սամվել Բաբայանի հետ հանդիպմանը նա ցույց տվեց 2016 թվականի փաստաթղթերը, որտեղ խոսքը գնում էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա համատեղ հռչակագիր կատարելու մասին։ Այնտեղ նշված էին բոլոր վեց էլեմենտները, այդ թվում՝ կարգավիճակը հանրաքվեով որոշել և այլն։

Այդ բոլորը 2016-ին եղել է բանակցության առարկա, և ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան այդ առաջարկից չեն հրաժարվել։ Եվ, առհասարակ, պատերազմի անխուսափելիության մասին թեզը, որը փորձեց ներկայացնել Նիկոլ Փաշինյանը, սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այլ հարց, որ «Լավորվի պլանը»՝ ՌԴ-ի առաջարկը, թողնել կարգավիճակը առանց լուծման, հնարավոր չէր իրականացնել առանց պատերազմի, այո՛, այդտեղ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է։ Բայց նա չի ասում ճշմարտությունը, որ դա ՌԴ-ի պահանջն է, որ ՌԴ-ն էր ստեղծել այն իրադրությունը, երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը և երբ այդ պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի որոշումով։ Այստեղ ակնհայտորեն փորձ է արվում ՌԴ-ի պատասխանատվությունը կիսել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե դա միջազգային իրավունքից բխող գործողություն էր։

Հայաստանն այսօր չի ընդվզում, որ տեղի է ունեցել ագրեսիա, այսօր ՀՀ-ն որևէ քայլ չի անում՝ Ադրբեջանին դատապարտելու կամ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու միջազգային ատյաններում։ Չէ՞ որ ագրեսիվ պատերազմներ վարելն արգելված է։ Հայաստանի իշխանությունները երբեք չեն եղել հայ ժողովրդի շահերը սպասարկողի դիրքում Արցախի հարցում, այլ սպասարկել են ՌԴ-ի շահերը և ստորադասել են այդ շահերը մեր ազգային շահերին։ Այդ պատճառով մինչ օրս Արցախը ճանաչված չի, այդ պատճառով է, որ Ադրբեջանը երբ ուզել, հարձակվել է, սպանել և մնացել անպատիժ և մնում է անպատիժ, որովհետև եթե չկա Հայաստանի բողոքն այդ դեպքում ո՞վ պիտի ենթարկի Ալիևն պատժի։ ՀՀ-ն պետք է լինի այն երկիրը, որ միջազգային մակարդակներում պետք է բարձրացնի Ադրբեջանի ագրեսիայի հարցը, ինչը չի արվում։

-Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո պարբերաբար պարզաբանումներ է տալիս, իր մտքերն արտահայտում տեղի ունեցածի մասին։ Ո՞րն է այս իշխանության մեղքը, կարո՞ղ էր քայլ անել, որը կկանխեր այս պատերազմը, խաղաղ լուծում կլիներ։

-Կարող է տպավորություն ստեղծվել՝ մեր մոլորակի վրա ով ուզի, երբ ուզի կարող է պատերազմ սկսել, հա՞։ Այդպիսի՞ն է աշխարհում եղած կարգն այսօր։ Միջազգային հարաբերությունները կարգավորող յոթ սկզբունքներն էլ առնչվում են պետությունների միջև խաղաղ հարաբերություններին, կողմերի պարտականություններին։ Որևէ պետություն իրավունք չունի ուժով լուծել վիճելի հարցը։ Արցախի հարցը վիճելի հարց է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը խախտեց այդ և սկսեց պատերազմ, ինչն ակնհայտ խախտում էր և Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացնել դա իրավունք, որն ուներ Ադրբեջանը, թե հարց էր՝ երբ կիրականացներ, դա այդպես չի։ Սա դավադրություն է հայ ժողովրդի դեմ, և այդ դավադրության մաս է Նիկոլ Փաշինյանն իր կառավարությունով։ Առանց նրանց մասնակցության Ադրբեջանը չէր կարող անպատիժ մնալ այս ագրեսիվ պատերազմի արդյունքում։ Ագրեսիվ պատերազմ նախաձեռնողները հայտնվում են Հաագայի քրեական դատարանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան