Karevorinfo  Իրադարձություններ  262

Իրանը հայտնել է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազայի մասին

16:40 ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
Իրանը հայտնել է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազայի մասին

Իրանի Զինված ուժերի մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ցուցադրել է Պարսից ծոցի ափին իր ստորգետնյա հրթիռային բազան, հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին։

Հաղորդագրության համաձայն՝ բազայի ցուցադրության արարողությանը ներկա են եղել ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
Սալամին հայտարարել է, որ համալիրում տեղակայված են բարձր ճշգրտության հրթիռներ «շատ բարձր կործանարար ուժով» ՝ «հարյուրավոր կիլոմետրեր» հեռահարությամբ, որոնք ունակ են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը:

Նկատենք, որ սույն տեղեկությունները հայտնվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև սրումների և մամուլում հայտնված ենթադրությունների ֆոնին, որ Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը կարող է հարված հասցնել Իրանին մինչ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը `հունվարի 20-ը:

Տաթև Ֆռանգյան