Karevorinfo  Իրադարձություններ  126

Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսը բարդ ընթացք ունի

13:35 ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ.
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսը բարդ ընթացք ունի

ՀՀ նախագահի աշխատակազմը ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ հայտնում է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

«Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։

Եվս մեկ անգամ փոխանցում ենք Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ: