Karevorinfo  Իրադարձություններ  194

Բուժաշխատողների պատերազմը արկերի և վարակի դեմ պայքարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Բուժաշխատողների պատերազմը արկերի և վարակի դեմ պայքարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարեն Պողոսյանը Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրենն է։ Բժիշկ Պողոսյանի և ամբողջ անձնակազմի կյանքը փոխվեց, երբ կենտրոնը վերապրոֆիլավորվեց. այն սկսեց սպասարկել միայն կորոնավիրուսով վարակված հիվանդներին։

Բժշկի խոսքով՝ ամառվա վերջին ամիսներին արդեն ազատ մահճակալներ էին ունենում՝ և՛ բաժանմունքում, և՛ վերակենդանացման բաժնում։ Իսկ հետո աշնանը սպասվող սրացմանը միացավ պատերազմը։ Արդյունքում կրկնապատկվեց, եռապատկվեց հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը․ և՛ բաժանմունքներում տեղ չկար, և՛ տանն էին սպասում։

Առողջապահական համակարգը 2 ճակատով էր պատերազմում։ Տանը սպասող ծանր վարակակիրների թիվը հասնում էր մի քանի հարյուրի։

ՀՀ բժշկական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում մինչև դեկտեմբերի 1-ը արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 4509 դեպք, որոնցից՝

1349 բժիշկ

2026 բուժքույր

615 մայրապետ

519 այլ աշխատակից՝ վարորդ, հաշվապահ, օպերատոր և այլն։

Պատերազմի 44 օրերին՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը, արձանագրվել է բուժաշխատողների՝ կորոնավիրուսով վարակման 1678 դեպք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան