Karevorinfo  Իրադարձություններ  157

Բաղդադի դատարանը Դոնալդ Թրամփի ձերբակալման օրդեր է արձակել. Al Arabiya

18:40 հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
Բաղդադի դատարանը Դոնալդ Թրամփի ձերբակալման օրդեր է արձակել. Al Arabiya

Բաղդադի դատարանը ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալման օրդեր է արձակել ԱՄՆ ՌՕՈՒ հարվածների արդյունքում Իրաքի շիական աշխարհազորի պետի տեղակալ Ալ-Հաշդ ալ-Շաաբի Աբու Մահդի ալ-Մուհանդիսի մահվան գործով : Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:

Համաձայն հեռուստաալիքի տեղեկությունների՝ հրամանագիրը տրվել է Իրաքի քրեական օրենսգրքի 406-րդ հոդվածի և նախաքննության հիման վրա: Այս հոդվածով որպես առավելագույն պատիժ սահմանվում է մահապատիժ ՝ կանխամտածված սպանության համար, նշում է հեռուստաալիքը:

Դատարանը շեշտել է, որ ալ-Մուհանդիսի մահվան հետաքննությունը շարունակվում է «հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու համար` լինեն դրանք իրաքցիներ, թե օտարերկրյա քաղաքացիներ»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակման արդյունքում սպանվեցին ալ-Մուհանդիսը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ալ-Քուդսի ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Սրան ի պատասխան ՝ Թեհրանը, հունվարի 8-ի գիշերը, հրթիռային հարձակում սկսեց Իրաքում երկու թիրախների վրա, որոնք օգտագործվում էին ԱՄՆ զինված ուժերի կողմից։

Տաթև Ֆռանգյան